Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջին մի քանի օրվա ընթացքում, օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն, հանրապետությունում դիտվում է սուր շնչառական վարակների աշխուժացում` թե ամբուլատոր-պոլիկլինիկական և հիվանդանոցային կազմակերպություններ դիմելիության առումով, թե շտապ օգնության կանչերում։ Համաճարակաբանական վերլուծությունների արդյունքները փաստում են, որ ամբուլատոր պոլիկլինիկական կազմակերպություններ շնչառական վարակներով պացիետների 67%-ը, իսկ ստացիոնար կազմակերպություններում 90,4%-ը կազմում են մինչև 18 տարեկան երեխաները, մասնավորապես՝ մանկահասակ:
Հանրապետության մակարդակով կրթական կազմակերպություններում սուր շնչառական վարակներով բացակայությունը չի գերազանցում 1,8%-ը, չնայած` եզակի կրթական կազմակերպություններում արձանագրվել են սուր շնչառական վարակներով բացակայության բարձր ցուցանիշներ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ սուր շնչառական վարակներին բնորոշ երեխաների մուտքը կրթական հաստատություններ հնարավորինս բացառելու նպատակով ուժեղացվելու է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Նշված կազմակերպություններում շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ մշտադիտարկումը: Ընթացիկ տարվա փետրվարի 5-ի դրությամբ` ջերմային ռեժիմի շեղումներ արձանագրվել են 157 դպրոցում և 28 մանկապարտեզում: Տվյալները սահմանված կարգով տրամադրվել են շահագրգիռ կառույցներին:
Ինչ վերաբերում է հանրապետությունում շրջանառող գրիպի հարուցիչներին, ապա հարկ է նշել, որ սեզոնի ընթացքում իրականացվել է 740 նմուշի հետազոտություն, որի արդյունքում հայտնաբերվել է Ա H1N1 ենթատեսակը (18,5%), Բ տեսակը (5,5%), ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ (24,7%) (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրոս): Այսինքն` 2019 թվականի դեկտեմբերից շարունակում են շրջանառվել գրիպի և այլ շնչառական վարակների հարուցիչները:
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է: Բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և բոլոր նրանք ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել, հատկապես՝ հղիները, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք:
Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝ Առողջապահության նախարարությունը կրկին հիշեցնում և հորդորում է.