Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակը» գրում է. «Երևանի Կենտրոն, էրեբունի, Նուբարաշեն, Նորք-Մարաշ համայնքներն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում ՀՀԿ-ից առաջադրված ռեյտինգային թեկնածուներից է Հարություն Կարապողոսյանը՝ Սնխչի Հարութը։ Նրա մասնակցությունն ԱԺ ընտրություններին ուշագրավ է ոչ միայն նրանով, որ նա ժամանակին Էրեբունու ԲՀԿ կառույցի ղեկավարն էր և նախկին ընտրություններին եռանդով աշխատել է ԲՀԿ-ի համար, այլև այն բանով, որ ՀՀԿ-ն նրանով որոշել է փոխարինել Թոխմախի Մհերին։ Սակայն Էրեբունիում այս փորձերի վրա ծիծաղում են՝ «Սնխչին ուր, Մհերն ուր»։ Եվ Հարություն Կարապողոսյանի առաջադրվելը բացատրում են ոչ թե Թոխմախի Մհերին «պատժելու» ցանկությամբ, այլ Վիգեն Սարգսյանի աջակցությամբ։ Բանն այն է, որ Սնխչի Հարութի որդին՝ Կարենը, Վիգեն Սարգսյանի թիկնազորի պետն է։ Մեր հարցին ի պատասխան, ՊՆ-ից սկզբում հաստատեցին այդ փաստը, ապա ուղղեցին իրենց, թե նախարարի թիկնազորի հետ կապված տեղեկությունները պետք է ստանալ Անվտանգության