Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ամերիկացի լրագրող և պահպանողական ակտիվիստ Ջեյմս Օ'Քիֆը հրապարակել է CNN հեռուստաալիքի նախկին և ներկայիս աշխատակիցների բանակցությունների ձայնագրություններ`119 ժամանոց: Այդ վարկաբեկիչ նյութը հայտնվել է Project Veritas կայքում. տեղեկացնում է РИA Новости-ն:
Հրապարակված ձայնագրությունները գաղտնի արել է Օ'Քիֆի աղբյուրը 2009 թվականին հեռուստաալիքի` Ատլանտայի գրասենյակում: Դրանցից մեկից, օրինակ, պարզ է դառնում, որ CNN-ը խեղաթյուրել է հարցման արդյունքներ:
Օ'Քիֆը հայտնել է, որ իր ձեռքին այլ ձայնագրություններ էլ կան` ավելի քան 100 ժամանոց նյութ: Իսկ Project Veritas-ը 2000 դոլար պարգև է խոստացել նրանց, ովքեր տեղեկատվություն կտրամադրել ԶԼՄ-ների անպարտաճանաչ գործունեության մասին:
Ըստ Associated Press-ի` CNN-ը հրաժարվել է մեկնաբանել վարկաբեկիչ նյութերը:
Ի դեպ, Օ'Քիֆն իր միկրոբլոգում հայտնել է, որ հրապարակված նյութերը հասել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: