Փոխարժեքներ
03 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.35 |
EUR | ⚊ | € 409.08 |
RUB | ⚊ | ₽ 4.4482 |
GBP | ⚊ | £ 495.31 |
GEL | ⚊ | ₾ 140.73 |
Ոչ ոք չի էլ մտածում այն մասին, թե Հանրապետական կուսակցությունը կարող է այս խորհրդարանական ընտրություններից հետո լինել ոչ թե իշխանություն, այլ, չապահովելով համապատասխան ձայներ, խորհրդարանում հանդես գալ որպես ընդդիմություն: Yerkir.am-ը հանրապետականներից փորձել է պարզել` արդյո՞ք հարազատ կուսակցությանը պատկերացնում են ընդդիմադիր դաշտում, և ինչպիսի՞ ընդդիմություն կլինի ՀՀԿ-ն:
Գեներալ Սեյրան Սարոյանը, լսելով հարցը, ասաց. «Չեմ կարա հարցերի պատասխանել, զբաղված եմ, հետո զանգի»:
Առաքել Մովսիսյանն այսպես արձագանքեց մեր հարցին. «Շատ վատ հարց ա, ես տենց հարցերի չեմ պատասխանում, էդ ի՞նչ հարց ա»:
Իսկ ահա Համլետ Հարությունյանը նշեց. «Գնացեք, այդ հարցը նրանց ուղղեք, ովքեր պատգամավորական թեկնածուներ են»: Մեր հարցին` նեղացա՞ծ է հանրապետականներից, չպատասխանեց, նախընտրեց անջատել հեռախոսը:
Հանրապետական կուսակցության «հնաբնակներից» Մկրտիչ Մինասյանն էլ ասաց, որ նման բան դժվար է մոտ ապագայում պատկերացնել, բայց եթե, այնումենայնիվ, այդպիսի բան լինի, ապա Հանրապետականը կլինի կառուցողական ընդդիմություն:
Հարկ է նշել, որ կարկառուն հանրապետականներն անգամ չեն էլ մտածում նման զարգացումների մասին և ուղղակի համոզված են, որ իրենց կուսակցությանը նման «վտանգ չի սպառնում»:
Ամալյա Առաքելյան