Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական փոփոխությունների' ներկայացված փաթեթով նախատեսվում է նաեւ բարեփոխումներ կատարել Հայաստանում հանրաքվեների անցկացման կարգի կապակցությամբ: Խոսքը քաղաքացիական նախաձեռնությունների ու քաղաքական փոքրամասնությանն առավել լայն հնարավորություններ ու լիազորություններ ընձեռելու մասին է. լրագրողներին այսօր ասաց Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գեւորգ Դանիելյանը:
Նա տեղեկացրեց, որ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը փորձելու է այնպիսի ինստիտուտ ներդնել, որը հնարավորություն կտա ինքնիշխանության սահմանափակման բոլոր տեսակի հարցերը վերապահել միայն հանրաքվեին:
«Մենք դա այսօր չունենք, եւ դա իսկապես խոցելի է: Որովեհետեւ եթե մենք ասում ենք, որ այս փուլում կա սահմանադրության փոփոխության խնդիր, դրանցից մեկն էլ հենց սա է: Այսօրվա Սահմանադրությունը ինչ-որ տեղ խոցելի է դարձնում պաշտոնատար անձանց, որովհետեւ նույնիսկ ինքնիշխանության հետ կապված խնդիրները կարելի է լուծել ոչ թե միայն հանրաքվեով, այլ նաեւ իրավասու պաշտոնյաների կամ պետական մարմինների միջոցով»,- ընդգծեց Գեւորգ Դանիելյանը:
Առաջարկվող տարբերակը, նշեց բանախոսը, այս խնդիրը դարձնում է ավելի կանխատեսելի ու արտաքին անվտանգության առումով, ինչ-որ տեղ, նաեւ ավելի ընդունելի: