|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
ՄԱԿ-ի մարդասիրական գործակալություններն անհանգստացած են իրաքյան Մոսուլում խմելու ջրի խնդրով:
Խմելու ջրի պակաս է զգացվում նույնիսկ Մոսուլի արևելյան հատվածում, որն արդեն ազատագրված է համարվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներից: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆերհան Հաքը, փոխանցում է «ТАСС»-ը:
«Մոսուլի արևելքում խմելու ջրի զգալի պակասը շարունակում է անհանգստության գլխավոր պատճառներից մեկը մնալ», - ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ իրենց գործընկերներն ամեն օր միջինը 2.300 խորանարդ մետր ջուր են ավտոցիստեռններով մատակարարում Մոսուլի 30 շրջան:
«Սա միայն ժամանակավոր լուծում է, մինչև ամբողջովին վերականգնվի Մոսուլի ջրամատակարարումը», - ընդգծել է նա:
Մոսուլի արևմտյան հատվածում, որն ամբողջովին գտնվում է ԻՊ-ի վերահսկողության տակ, բնակչության մի մասն ամբողջովին զրկված է ջրից, իսկ մի մասն էլ կարողանում է ջուր ստանալ օրվա որոշակի ժամերին միայն: