կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-13 15:25
Իրավական

Վարդաշենում դանակահարված տղամարդը մահացավ. կա բերման ենթարկված

Վարդաշենում դանակահարված տղամարդը մահացավ. կա բերման ենթարկված

Փետրվարի 13-ին` ժամը 1.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ ազդրի և հետույքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 1975 թ. ծնված Սամվել Սահակյանը, ով, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ փետրվարի 13-ին` ժամը 1-ի սահմաններում, Երևան քաղաքի Վարդաշենի 12 փողոցում, վիճաբանության ընթացքում, 1986 թ. ծնված Աբրահամ Ա.-ն դանակով հարվածներ է հասցրել Սահակյանին:

Աբրահամ Ա.-ն ժամը 6.30-ին Վարդաշենի 12 փողոցից բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին և տվել խոստովանական բացատրություն:

Սամվել Սահակյանը ժամը 8.20-ի սահմաններում, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն: