|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
2020թ. ապրիլի 15-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Էրեբունի և Նուբարաշեն համայնքի Վարդաշեն փողոցի բնակարաններից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 62-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել նույն բնակարանում իր հետ միասին բնակվող 48-ամյա տղամարդու որովայնին և կրծքավանդակին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի հատկանիշներով:
Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում 62-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է՝ առերևույթ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու կասկածանքով:
Վերջինիս մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում նա ներկայացրել է հանցագործության գործիք հանդիսացող դանակը:
Նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատաքրեագիտական դատահետքաբանական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: