Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
«Վիվա-ՄՏՍ»-ը հայտարարություն է տարածել, որում նշվում է․
«Հարգելի բաժանորդներ,
Այս գրառումը կանխարգելիչ նպատակ ունի։
Խնդրում ենք լինել զգոն․
1. Հնարավոր են զանգեր և նամակներ կասկածելի համարներից ու օգտահաշիվներից։ Հորդորում ենք անտեսել դրանք և ոչ մի դեպքում ետ զանգեր չկատարել։
2. Հորդորում ենք ոչ մի դեպքում չնկարահանել ու համացանցում չզետեղել զինված ուժերի/զինտեխնիկայի տեղաշարժի վերաբերյալ տեսանյութեր։
3. Հորդորում ենք զերծ մնալ կասկածելի հրապարակումների ու չճշտված լուրերի տարածումից՝ անհարկի խուճապ չհարուցելու համար։
4. Հորդորում ենք հետևել պաշտոնական լրահոսին։
Շնորհակալություն»:
Հիշեցնենք, որ ադրբեջանական տելեգրամ ալիքը կոչ է արել զանգահարել հայկական համարներով և ահաբեկել սահամանամերձ համայնքների բնակիչներին՝ նպատակ ունենալով խուճապ տարածել հայ բնակչության շրջանում։ Նման զանգ ստացող արդեն կա։