|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում կատարվում է քննություն՝ պարզելու Լևոն Մութաֆյանի մահվան հանգամանքները։
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ այսօր՝ ժամը 13-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանում գործող հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ և հյուրանոցի համարներից մեկի լոգասենյակում հայտնաբերվել է Լևոն Մութաֆյանի դին։
Դատաբժշկի կողմից դիակի նախնական զննության արդյունքում բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ Լ.Մութաֆյանի մահվան հանգամանքները պարզելու համար։