Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Vivaro ընկերությունը իր VBet միջազգային բրենդով ներկայացել է London Affiliate Conference 2017-ին: Երկօրյա կոնֆերանսը արդեն մեկնարկել է Լոնդոնում, հյուրընկալելով նաև Vivaro-ի թիմին, որը ներկայացրել է նոր կայքը՝ նախատեսված հատուկ բրիտանական շուկայի համար:
LAC 2017-ը տարվա ամենամասշտաբային համաժողովներից մեկն է, որտեղ մասնակցությունը կարևոր նշանակություն ունի ոլորտում ավելի մասնագիտանալու, նոր գործընկերներ ձեռք բերելու առումով և աննախադեպ հնարավորություն է աշխարհին միջազգային բրենդով ներկայանալու համար։
Vivaro-ն մեծ տպավորություն է թողել մասնակիցների մոտ իր արտադրանքների բազմազանությամբ և ծրագրային լուծումներով:
London Affiliate Conference-ը նաև ներառելու է բացառիկ միջոցառումներ, որոնց թվում է iGB Afilliate Awards-ը: Մրցույթը բաց է բոլոր մասնակիցների համար, և նպատակաուղղված է ի հայտ բերելու այն կազմակերպությանը, որն առավելագույն ջանքերն է թափել նախորդ 12 ամիսներում շուկայում իր տեղը գտնելու և զարգանալու համար։ Ավելին՝ մասնակիցները պետք է ներկայացնեն իրենց յուրահատկությունը և առավելությունները մրցակիցների նկատմամբ։
Vivaro-ի թիմը ներկայացել է կոնֆերանսին՝ ոլորտի վերջին նորություններին ծանոթանալու, վերլուծությունների վերաբերյալ գիտելիքներ ձեռք բերելու, ինչպես նաև սեփական փորձով կիսվելու նպատակով։