Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Vivaro. bet բուքմեյքերը ֆավորիտ է համարում Ռուսաստանի հավաքականին: Այս օրերին Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցը տատանվում է 6.8-8-ի միջև, Ռուսաստանի հաղթելու հավանականությունը գնահատվում է 1.50 գործակցով: Սակայն Հայաստանում և Վրաստանում Vivaro. bet գրասենյակների տնօրենն առաջարկում է կատարել x1 խաղադրույքը 2.34 գործակցով:
«Երկրի» այն հարցին, թե արդյո՞ք ավելի շատ են հիմա Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ խաղադրույքներ կատարվում, բուքմեյքերական ընկերության տնօրեն Հարություն Համբարձումյանը պատասխանեց. «Անհամեմատելիորեն աճել են խաղադրույքները, սակայն, Թուրքիայի դեմ հանդիպման հետ համեմատած, այս խաղում և' երկրպագում են, և' հավատում Հայաստանի հաղթանակին: 2:1 հաշիվը մեզ մոտ 20 գործակից է, բայց ամենաշատ խաղադրույքներն այդ հաշվի վրա են կատարում: Բիզնես տեսակետից Հայաստանի հավաքականի հաղթանակի դեպքում մենք տուժում ենք, սակայն ոչինչ` կարևորը մերոնց հաղթանակն է»: