կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-04-14 16:50
Տնտեսական

«Յունիբանկ»-ը Լոնդոնում մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին

«Յունիբանկ»-ը Լոնդոնում մասնակցում է Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովին

2016թ.-ի ապրիլի 14-15 Լոնդոնում կկայանա Cbonds Emerging Markets Bond Conference համաժողովը` նվիրված պարտատոմսերի շուկային: Համաժողովին կմասնակցեն առաջատար ներդրումային բանկերի և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ ԱՊՀ երկրներից, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից: «Յունիբանկը» համաժողովում ներկայացնում են բանկի բաժնետերեր Գեորգի Պիսկովը, Գագիկ Զաքարյանը և Խորհրդի անդամ Արարատ Ղուկասյանը:  

Համաժողովի ծրագրը ներառում է պարտատոմսերի շուկայի փորձագետների ելույթներ ֆինանսական շուկաների ներկա վիճակի, առանձնահատկությունների և զարգացման հեռանկարների մասին: Նախատեսված են նաև առանձին սեկցիաներ և քննարկումներ: «Յունիբանկի» պատվիրակությունն իր ելույթում կներկայացնի Հայաստանի ներդրումային հնարավորությունները և իր կողմից թողարկված պարտատոմսերի պայմանները:  

Հիշեցենք, որ «Յունիբանկը» հայտարարեց 8% տարեկան եկամտաբերությամբ դոլարային անվանական արժեկտրոնային պարտատոմսերի թողարկման մասին: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը կազմում է 24 ամիս, արժեկտրոնային եկամտի վճարումն իրականացվելու է եռամսյակային պարբերականությամբ: Պարտատոմսերի մարումը կիրականացվի 08.04.2018թ.-ին:

Առաջարկի վերաբերյալ Ազդագիրը, որը պարունակում է բանկի գործունեության, ֆինանսական վիճակի և առաջարկվողպարտատոմսերի մասին մանրամասն տեղեկատվություն,  «Յունիբանկը» հրապարակել է ww.unibank.am կայքում 04.04.2016թ.-ին:

Պարտատոմսերը կարել է ձեռք բերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 45 մասնաճյուղերում: Պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 08.04.2016թ.-ից մինչև 14.06.2016թ.: Թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, ինչը ներառում է յուրաքանչյուրը 100 դոլար անվանական արժեքով 50 000 պարտատոմս: Պարտատոմսերի տեղաբաշխման նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել,  ներառում է 1000 ԱՄՆ դոլար արժողությամբ 10 հատ պարտատոմս:  Նախատեսված է, որ տեղաբաշխման ավարտից հետո պարտատոմսերը կցուցակվեն Nasdaq OMX Armenia ֆոնդային բորսայում:

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից: