| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս օրերին Գերմանիայի մայրաքաղաքում անցկացվում է խաղային բիզնեսի ներկայացուցիչների տարվա ամենախոշոր հավաքներից մեկը՝ BerlinAffiliateShow-ն: Հեղինակավոր այս ցուցահանդեսին մասնակցում է նաև հայկական «Վիվառո» ընկերությունը, որը տարածաշրջանի խաղային ոլորտի ընկերություններից միակ ներկայացուցիչն է համաշխարհային ֆորումին:
Նշենք, որ սա «Վիվառո» ընկերության արդեն 5-րդ մասնակցությունն է միջազգային ամենամյա ցուցահանդեսին, որտեղ միշտ պատվով է ներկայացրել մեր երկիրը: Այս անգամ ևս բացառություն չի եղել: Ընկերությունը միակն է, ով մեկ հարթակում ներկայացնում է ամենաշատ քանակով խաղեր: Իսկ տաղավարը առանձնանում է իր հանգիստ և ներդաշնակ գույներով դիզայնով, չունենալով խաղային ինդուստրիային հատուկ ագրեսիվություն:
«Վիվառոյի» առաջարկներով հետաքրքրված են բազմաթիվ մարդիկ աշխարհի տարբեր անկյուններից: Նրանք ծանոթանում էին ընկերության լիցենզիաներին և զարմանում, որ աշխարհի համարյա բոլոր երկրներում դրանք առկա են: «Վիվառոյի» ծրագրային ապահովումն իրականացնում է ԲեթԿոնստրակտը, որն ի դեպ, նույնպես հայկական ընկերություն է:
Բեռլինյան կոնֆերանսին մասնակցում են համաշխարհային համբավ ունեցող խոշոր ընկերություններ, և ուրախ ենք, որ դրանց շարքերում պատվով է ներկայանում «Վիվառոն»: Իսկապես հպարտության արժանի գործունեություն: