Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է «Բնակարանային հիպոթեքային կրեդիտավորման» մասին օրենքի փաթեթը: Հիմնական զեկուցող ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշեց, որ օրենքների փաթեթը ուղղված է սպառողների շահերի պաշտպանությանը: Օրենքը բարելավվել է` ըստ Երիցյանի:
ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հարցրեց տոկոսադրույքների մատչելիության մասին, որովհետև ներկայումս գործող տոկոսադրույքները երիտասարդ ընտանիքններին չեն տալիս որևիցե հնարավորությու , որ վարկ վերցնեն, քանի որ անհրաժեշտ շեմը չեն կարողանում հաղթահարել: Պատգամավորը հարցրեց` առաջարկվող փոփոխությունը կտա՞ տոկոսադրույքների նվազեցման հնարավորություն:
Ներսես Երիցյանը նշեց, որ բանկը կարող է գովազդել տարբեր տոկոսադրույքներով վարկեր, սակայն քաղաքացիները չեն կարողանում օգտվել, որովհետև իրենց գրավը չեն կարողանում տեղափոխել: Օրենքի փոփոխությամբ` գրավը կարող են տեղափոխել, ինչը կարող է նպաստել տոկոսադրույքների նվազեցմանը: «Վարկերն աճել են, վարկերի որակները լավացել են, այնպես չէ, որ բանկերը հաճախորդ չունեն: Ինչ վերաբերում է երիտասարդ ընտանիքներին, ապա գործում է պետական ծրագիր երիտասարդ ընտանիքների համար, որը բավական լուրջ հնարավորություն է ստեղծում 6 կամ 8 տոկոսով հիպոթեքային վարկեր վերցնել: Այս վարկավորումը տարեցտարի աճում է»,- ասաց Երիցյանը: Նա չհամաձայնեց Շահգելդյանի այն դիտարկմանը, թե արտագաղթի հետևանքով բանկերը հաճախորդ չունեն: