կարևոր
814 դիտում, 1 օր առաջ - 2024-12-10 23:48
Հասարակություն

Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան

Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք. Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է.

«Գաղտնիք չէ, որ պարեկային ծառայողներն արցախցիների նկատմամբ ունեն «յուրահատուկ» վերաբերմունք։

Արցախցիներին և պարեկային ծառայողների ապօրինի վարչարարությունից տուժած բոլոր քաղաքացիներին առաջարկում եմ նմանատիպ վերաբերմունքի արժանանալիս հետայսու վերջիններիս ցուցադրել ստորև հրապարակված գրությունները, որոնցից մեկում պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու դիմումին ի պատասխան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացնում է դիմումը բավարարելու և պարեկային ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին, իսկ երկրորդում՝ արձանագրում պարեկային ծառայողների կողմից կարգապահական խախտումներ թույլ տալու փաստը, սակայն ներում վերջիններիս՝ խախտումն առաջին անգամ թույլ տրված լինելու և այդ կապակցությամբ անկեղծորեն զղջացած հիմքով։

Ի դեպ, երկրորդի հետ կտրականապես համաձայն չեմ՝ պայմանավորված, նախ՝ խախտման կարգազանցության աստիճանով և երկրորդ՝ միանգամից մի քանի կարգապահական խախտում թույլ տրված լինելու պատճառներով։

«ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մաասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ծառայողական քննություն նշանակող անձի որոշմամբ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողը կարող է ազատվել կարգապահական տույժից, եթե նման արարք կատարել է առաջին անգամ, կամ կարգապահական խախտում կատարած ոստիկանության ծառայողն անկեղծորեն զղջացել է, ներողություն է խնդրել կոլեկտիվից կամ տուժողից կամ կամավոր հատուցել է իրավախախտմամբ պատճառված վնասը»: