|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Արցախի առեւտրային բանկերում վարկերը զգալիորեն աճել են:
Ըըստ ԼՂՀ-ում գործող առեւտրային բանկերի (մասնաճյուղերի) կողմից ներկայացրած վիճակագրական հաշվետվությունների` այս տարվա հունիսի 1-ի դրությամբ` վարկերը կազմել են 47190.4 մլն դրամ՝ 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 48.7 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 4.7 տոկոսով:
Վարկերի 0.5 տոկոսը կազմել են բանկերի ժամկետանց վարկերը:
Արտարժույթով տրամադրված վարկերը կազմել են ընդհանուրի 51.9 տոկոսը:
2011թ. հունիսի 1-ի դրությամբ ներգրավված ավանդները կազմել են 40504.9 մլն դրամ՝ 2010թ. հունիսի 1-ի համեմատ աճելով 12.8 տոկոսով, նախորդ ամսվա համեմատ` 5.2 տոկոսով:
Ավանդների 69.1 տոկոսը կազմել են բանկերի ժամկետային ավանդները, 23.2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 7.7 տոկոսը` նպատակային ավանդները: