|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներն անվերապահորեն կատարելու նպատակով կառավարությունն Արդարադատության նախարարությանը հատկացրեց 3000 և 4500 եվրոյին համարժեք դրամ:
ՄԻԵԴ-ի «Հովհաննիսյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թվականի հուլիսի 19-ի վճռի համաձայն` ՀՀ-ն դիմումատուին պարտավոր է վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում վճարել 3000 եվրոյին համարժեք դրամ: Նշված գործով ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել 2018 թ. հոկտեմբերի 19-ին: Վճռով սահմանված հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը 2019 թ. հունվարի 19-ն է:
ՄԻԵԴ-ի «Այվազյանն ընդդեմ Հայաստանի» գործով 2018 թ. հոկտեմբերի 18-ի վճռի պահանջները կատարելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդի հաշվին կհատկացվի 4 500 եվրոյին համարժեք դրամ: