|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունը շարունակվում է։ Դատական նիստը կկայանա այսօր՝ փետրվարի 6-ին, Ստամբուլի 14-րդ ծանր հանցագորությունների դատարանում։
Ըստ «Ակօս»-ի՝ դատարանի առջև հավաքված «Հրանտի ընկերներ»-ի անունից հայտարարությամբ հանդես եկավ Բյուլենթ Այդընը․ «Սպանությունից 10 տարի է անցել։ 10 տարի է` արդարության ենք սպասում»։
Այսօր ժամանակին Հետախուզության «C» գրասենյակի տնօրեն Ալի Ֆուաթ Յըլմազերի լսումներն են ընթանալու։ «Յըլմազերը, ինչպես և մյուս կասկածյալները, մյուսներին է մեղադրում։ Սակայն չի հայտնում՝ Հրանտին պաշտպանելու համար Հետախուզության վարչությունն ինչո՞ւ ոչինչ չի ձեռնարկել»,- ասաց Այդընը։
Դատական նիստը շարունակվելու է չորս օր։ Ալի Ֆուաթ Յըլմազերից հետո դատարանը վկաներին է լսելու։