Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ցուցմունք կորզելու նպատակով մահակով ու հակագազով խոշտանգումների տեսանյութը ցնցել է հանրությանը: Yerkir.am-ի հաղորդմամբ՝ բոլորն էին սպասում, որ իրավապահների արձագանքն արագ կլինի, որովհետև խոշտանգողների ով լինելը պարզելը դժվար չէ: 3 շաբաթ առաջ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադարձավ տեսանյութին ու մեկնաբանեց՝ դեպքը կատարվել է 2008-2010 թվականներին, իսկ այդ ժամանակ խոշտանգման համար պատասխանատվություն նախատեսող հոդված դեռևս ընդունված չէր:
«Սերժի՞ ժամանակ է եղել, Քոչարյանի՞ ժամանակ է եղել. ակնհայտ երևում է տեսանյութում, որ մարդ են ուտում: Ինձ հիմա` ներկա պահին, չի հետաքրքրում՝ ում ժամանակ է եղել. Սուրբ Հայաստանում մարդ ուտողներն ազատ պտտվում են իրենց համար: Մինչև հիմա չեն մեղադրվել, չեն դատվել, չեն կալանավորվել: 3 օր էդպես ծեծել են: Դատախազը, դատավորը, ոստիկանները չեն մեղադրվել: Նրանք հանգիստ պտտվում են մեր մեջ: Ա'յ հիմա ես տարբերություն չեմ տեսնում Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի և թավշյա Հայաստանի միջև»,- ասաց խոշտանգման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչ, նրա բարեկամ Մերի Գրիգորյանը:
Մերի Գրիգորյանը հայտարարեց, որ եթե իրավապահները խոշտանգողներին պատասխանատվության չենթարկեն, իրենք նաև սփյուռքահայերին են ոտքի հանելու:
Արմեն Մարտիրոսյանի ներկայացուցիչների ու իրավապաշտպանների անունից հավելեց. «Հեղափոխության օրերին քանի՞ գլենդելահայ էր ոտքի ելել, մենք կրկնակի շատ ենք ոտքի հանելու. խոշտանգումների ենթարկած ոստիկաններին պատժելու պահանջով ոտքի են ելնելու նաև Ռուսաստանի հայերը: Մենք չենք հանձնվելու, կանգ չենք առնելու, պայքարելու ենք մինչև վերջ, որովհետև ոչինչ չի փոխվել»:
Խոշտանգման տեսանյութը՝ այս հղումով։
Առավել մանրամասն՝ տեսանյութում․