|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Միջերկրական ծովում միգրանտներով նավի կործանման հետևանքով մոտ 180 մարդ է զոհվել, հայտնել են Միգրացիայի միջազգային կազմակերպությունից, փոխանցում է РИА Новости-ն:
«Ողջ մնացածների վկայություններով հաստատվում է, որ շաբաթ օրը նավի կործանման հետևանքով մոտ 180 մարդ է զոհվել», - Twitter-ում գրել է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ֆլավիո լի Ջակոմոն:
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հունվարին հայտնել է, որ 2016 թվականին Միջերկրական ծովը հատելու և Եվրոպա հասնելու փորձերի ժամանակ ավելի քան 5 հազար միգրանտ է զոհվել, մոտ 363 հազար մարդ եվրոպական երկրներ է հասել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ պատահարը տեղի է ունեցել Լիբիայի ափից մոտ 50 կմ հեռավորությամբ: Ժամեր տևած որոնումներից հետո փրկվել է միայն 4 մարդ: Նախապես ենթադրվում էր, որ նավում մոտ 110 մարդ է եղել: