|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 4-ին Լոնդոնում մի քանի հազար ցուցարար փողոց են դուրս եկել՝ ի նշան 2017-ի ամռանը կայանալիք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այցելության դեմ բողոքի, հայտնում է Associated Press-ը:
Ցուցարարները մոտ 3 կմ քայլել են Լոնդոնում ԱՄՆ դեսպանատնից մինչեւ խորհրդարան: Ակտիվիստները պահանջում էին չեղարկել Թրամփի հրավերը եւ ԱՄՆ նախագահի դեմ կարգախոսներ էին վանկարկում:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԱՄՆ նախագահի պաշտոնական այցը չեղարկելու մասին խնդրագիրը ավելի քան 1.8 մլն ստորագրություն է հավաքել: