|
Փոխարժեքներ
03 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 |
| EUR | ⚊ | € 440.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.7293 |
| GBP | ⚊ | £ 502.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինին հայաստանյան այցելության ժամանակ «նեղացրել» են: Նրա այցի շրջանակներում կազմակերպված «Եվրասիական տնտեսական հեռանկարներ» միջազգային համաժողովի շրջանակում կազմակերպված կլոր սեղան-քննարկման երկրորդ մասին Աժ նախագահ Գալուստ Սահակյանը չի մասնակցել: Քննարկման առաջին մասում նախագահությունում նստած են եղել Աժ նախագահը, վարչապետը և Նարիշկինը, ընդմիջմանը Աժ նիստերի դահլիճին կից սրահում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70-ամյակին նվիրված «Մեծ հաղթանակի ուղիներով» խորագրով ցուցահանդեսն է եղել, որից հետո շարունակվել է քննարկումը: Բայց շարունակությանը Գալուստ Սահակյանը չի մասնակցել: Նրա փոխարեն՝ Նարիշկինի կողքը, նախագահությունում նստել է Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Ասում են, թե այս վերաբերմունքից էլ Նարիշկինը վիրավորվել է»,–գրում է թերթը
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։