կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-01-24 10:06
Հասարակություն

Ձեռնբաց Արգամիչը. ''Հրապարակ''

Ձեռնբաց Արգամիչը. ''Հրապարակ''

Նախընտրական այս փուլում ամենազբաղված մարդը ՀՀԿ-ի (նախկինում' ՀՀՇ-ի) Գեւորիկն է. քարոզարշավի այս թեժ փուլում նա ժամանակ չունի քիթ սրբելու, մինչդեռ անցյալում հաճույքով լրագրողների հետ շփվում էր: Հարցին' ՀՀՇ-ի ժամանա՞կ էր լավ, թե՞ հիմա, Գեւորիկն ահավոր պաթետիզմով պատասխանեց. «Այս իշխանությունն ավելի լավն է, քան նախկինը»: «Սակայն Վանիկ Սմբատիչին ոչ ոք չի հասնի, ամենաշատը նա էր փող տալիս. ասում են' հետ է գալու, բայց ես հարում եմ Հայաստանի հանրապետական կուսակցությանը եւ հարում եմ Նժդեհի գաղափարախոսական բոլոր ծրագրերին: Իսկ ՀՀԿ-ում ամենաձեռնբացն ո՞վ է: «Հովիկ Արգամիչը»: Իջնում-անձա՞մբ է տալիս: «Չէ, Բագրատի միջոցով: Օր ունի, ժամ ունի, պատարագ ունի. ասել եմ, ասելու եմ' Ազատիչը կրել ա, կրելու ա»:

 

Իսկ Սերժ Ազատիչը փող տալի՞ս է: «Նախկինում` հա, որ վարչապետ էր, պաշտպանության նախարար էր. մի անգամ Ազգային ժողովի դեմից, չէ' էրկու անգամ, ինձ դրեց իր ավտոն. սաղ մանթո էին, դրեց ավտո՜ն, տարավ մինչեւ լուսաֆորը. նա միշտ շփվել է բոլորի հետ ու առայսօր շփվում է»: Չե՞ս նեղվում, որ էլ փող չի տալիս: «Բայց էսքան մարդիկ իր մարդիկ են' օգնում են»: Ի՞նչ ես անում էդքան փողը, Գեւորգ: «Բանկը, բանկը' պետական բանկ եմ գցում. տուն էլ ունեմ, երկու հատ էլ էրեխա ունեմ: Ոչ մի շվեյցարական բանկ. Հայաստանի բանկերն ի՞նչ են եղել' մեռե՞լ են»:  Դո՞ւ ես հարուստ, թե՞ Հայաստանի օլիգարխները: «Ես, իրենք ի՞նչ են»: Ծառուկյա՞նն էլ: «Չէ' էն իմ ախպերն ա, պարոն Հայրապետյանն էլ ա ախպերս, Ալեքսանյանն էլ»: Ո՞րն է նրանցից ամենաշատ տվողը: «Չեմ ասի... պարոն Հայրապետյա՛նս»:

 

Ծառուկյանը կնեղանա, էլ փող չի տա: «Էդ քեզ թվում ա»:  


ՀՀՇ-ի Գեւորիկի հետ զրուցել է «Հրապարակ»-ի լրագրողը: