Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Մարտի ութի առթիվ պաշտոնյա կանայք ու կին պատգամավորները եղել են ոչ միայն Հովիկ Արգամիչի, այլեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի ուշադրության կենտրոնում. գրում է «Հրապարակը»:
Տիգրան Սարգսյանը, ինչպես տեղեկացնում է թերթը, բոլորին նվիրել է փոքրիկ ծաղկեփնջեր, խթանել տեղական արտադրությունը` հայկական գինու եւ չամիչի «նաբոր» նվիրելով կանանց: Իսկ Սերժ Սարգսյանը կակաչների զամբյուղներ է ուղարկել նրանց: Ամենաշռայլը, փաստորեն, եղել է Հովիկ Աբրահամյանը, որը, ինչպես գրել էր «Հրապարակը», վարդեր եւ երեք հարյուր հազարական դրամներ էր նվիրել տոնի կապակցությամբ եւ, դրան զուգահեռ, նաեւ հյուրասիրություն կազմակերպել, ԱԺ տիկնայք էլ, իրենց ամենագունեղ ու սիրուն շորերը հագած, մասնակցել էին այդ հյուրասիրությանը:
Ի դեպ, ավելացնում է թերթը, Հովիկ Արգամիչը, ԱԺ կանանց տոնն ամբողջական դարձնելու համար, շռայլ է եղել նաեւ կոմպլիմենտների հարցում. նա գովել է այն կանանց շորերը, որոնք կարմիր են եղել, եւ նեղսրտել նրանցից, ովքեր էլեգանտ «սեւի» մեջ են եղել: Սեւը նախընտրած են եղել Նաիրա Արտաշեսովնան եւ Արփինե Հովհաննիսյանը:
«Էս խի՞ եք սեւ հագել»,- կատակել է Արգամիչը: