Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց՝ իր կողմից իրականացվելիք գործառույթները լիարժեք կյանքի կոչելու ամար պետք է իշխանության հետ համագործակցի: Եվ ահա այս հանգամանքը նկատի ունենալով՝ նա պատրաստվում է առաջադրվել Արագածոտնի մարզի ՀՀԿ տարածքային ընտրական ցուցակով, միայն թե, ըստ պատգամավորի, այդ հարցի վերջնական լուծումը կլինի առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում:
«Իհարկե, անպայման առաջադրվելու եմ, բայց մի քանի օրից ավելի հստակ պարզ կլինի: Էս ընթացքում բոլորը բանակցությունների մեջ են տարբեր ուժերի հետ, այդ բանակցողներից մեկն էլ ես եմ»,- ասաց նա:
Ախոյանի խոսքով՝ առաջարկը ՀՀԿ-ից եղել է:
Հարցին՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու դեպքում նաև ՀՀԿ-ակա՞ն է պատրաստվում դառնալ, պատասխանեց՝ ոչ, ապա նշեց. «Հետագան ցույց կտա, դրա մասին դեռ չեմ մտածել»:
Ախոյանից հետաքրքրվեցինք՝ առաջիկա երկու-երեք օրերի ընթացքում ի՞նչ քաղաքական դասավորումներ են լինելու, որ հստակություն լինի նրա հետագա գործողություններում: Պատասխանեց. «Ամեն ինչ սաղմնային փուլում է: Դեռ պետք է լինի ռեյտինգայինով առաջադրվողների ցուցակ, դեռ պարզ չէ՝ ովքեր ունեն ցանկություն առաջադրվելու, ոչինչ դեռ պարզ չէ»:
Ախոյանն ասաց նաև, որ յուրաքանչյուր կուսակցություն, այդ թվում` ՀՀԿ-ն, պետք է ամեն ինչ անի, որ ներքին մրցակցություն չլինի, քանի որ դա կարող է վնաս հասցնել հենց կուսակցությանը:
Հիշեցնենք, որ Ախոյանը ԱԺ ԲՀԿ խմբակցության կազմում է: