|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Այս օրերին Հայաստանում են թուրքական «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության ներկայացուցիչները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն ասաց, որ սա առաջին դեպքն է` հրապարակավ քաղաքացիական հասարակությունների հետ երկխոսություն սկսելու:
«Նրանք չեն եկել` հարաբերությունները շտկելու կամ մեզ ինչ-որ բան համոզելու, նրանք այստեղ են` երկխոսություն սկսելու համար: Մենք շատ լավ գիտենք` ինչ է կատարվում Թուրքիայում, և այս գործիչները «նամյոկ» անելու համար չեն այստեղ: Ոմանց թվում է, թե հայ-թուրքական հարաբերություններում որքան պատը ամուր ու հաստ լինի, այնքան ապահով: Այդպես չէ` որքան այդ պատը թափանցիկ լինի, այնքան ավելի լավ երկու ժողովուրդներիս համար էլ»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ թուքերի հետ քննարկումներ, հանդիպումներ են լինելու: