կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-15 16:03
Հասարակություն

Ոնց էլ լինի, խոշոր բիզնեսն իր գլխի ճարը կտեսնի. Արագած Ախոյան

Ոնց էլ լինի, խոշոր բիզնեսն իր գլխի ճարը կտեսնի. Արագած Ախոյան

Օգոստոսի 13-ին կայացած կառավարության նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ  էլեկտրաէներգիայի սակագների սուբսիդավորման հարցում կառավարությունը չի օգնի խոշոր բիզնեսի ներկայացուցիչներին: Նրա բնորոշմամբ` հասարակության մոտ տպավորություն է ստեղծվել, թե կառավարությունը պատրաստ է սուբսիդավորել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոչ միայն բնակչության, այլ նաև խոշոր բիզնեսի համար: «Իրականում, իրավիճակը բոլորովին այլ է:

ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վարչապետի նման հայտարարությունը բիզնես միջավայրում հավասար պայմաններ ստեղծելու համար է:

«Երբ ասում են խոշոր բիզնես, արդեն ամեն ինչ դրանով ասված է: Հենց հավասար պայմաններ ստեղծելու համար է պետք մանր ու միջին բիզնեսը սուբսիդավորել: Խոշորը ոնց էլ լինի, իր գլխի ճարը կտեսնի: Խոշոր բիզնեսով զբաղվողները մեծ շրջանառության հետ գործ ունեն, և ես չեմ կարծում, որ էդքանի մեջ հոսանքի գինն էական նշանակություն կունենա: Բայց այ միջին ու մանր բիզնեսի համար դրանք ճակատագրական են: Այ հենց այստեղ շատ ճիշտ որոշում են կայացրել»,-ասաց Ախոյանը`հավելելով. «Շատ հաճախ մանրերին ու միջին բիզնեսին շատ դժվար է լինում խոշոր բիզնեսին դիմակայելը: Մեծերը մանրերին կլանում են և հենց այստեղ է կառավարության միջամտությունը, որ դա տեղի չունենա»:

Հարցին, թե հնարավո՞ր է այդ պարագայում խոշոր բիզնեսն էլ իր արտադրանքը թանկացնի, Ախոյանը պատասխանեց.

«Չեն թանկացնի, հաստատ չեն թանկացնի: Այստեղ պետք է հետևեն գների կարգավորման հանձնաժողովին, որպեսզի անհիմն թանկացումներ չլինեն»: