|
Փոխարժեքներ
11 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօր լրագրողների հետ զրույցում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձավ մարզպետի պաշտոնում իր առաջիկա անելիքներին: Նրա խոսքով` իր հիմնական սկզբունքները պետք է լինեն մարզի բնակիչներին հասանելի լինելը, մարզի բնակիչների հոգսն իմանալը, խնդիրներին լուծում տալը: Նա առաջիկայում պատրաստվում է գնալ Արարատի մարզի բոլոր համայնքները, այլ ոչ թե նստել աշխատասեյակում ու սպասել, թե երբ մարզի բնակիչներն իր դուռը կթակեն` իրենց հոգսերի հետ կապված հարցերով:
«Մարզպետի աթոռը ծառայելու է միայն բնակչության շահերին»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Գարիկ Սարգսյանը չի շտապում ասել` Արարատի մարզում չարաշահումներ կլինե՞ն, թե՞ ոչ, սակայն չարաշահումներ ու կոռուպցիա հայտնաբերելու դեպքում դրանց մասին անպայման կբարձրաձայնվի: