|
Փոխարժեքներ
21 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.68 |
| EUR | ⚊ | € 418.75 |
| RUB | ⚊ | ₽ 4.6568 |
| GBP | ⚊ | £ 492.01 |
| GEL | ⚊ | ₾ 139.5 |
Փետրվարի 1-ին, ժամը 17.18-ին տեղեկություն է ստացվել, որ Լեռնապար-Ապարան ավտոճանապարհին ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Լեռնապար-Գեղարոտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 2 մարդատար ավտոմեքենա (3 ուղևոր):
***
Փետրվարի 1-ին, ժամը 17.09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Շահումյան-2 գերեզմանատանը ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «Opel Astra G» մակնիշի 34 PF 020 պետհամարանիշով (վարորդ` Զ. Բ.) ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: