Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում առողջապահության նախարարությունը ներառել է կառավարության որոշման փոփոխություն, որի նպատակն է նպաստել բնակչության դեղորայքային ապահովման բարելավմանը, փոքրացնելով, կրճատելով դեղատների, դեղատնային կրպակների սահմանված տարածքների չափերը:
Հանգստի սենյակի պարտադիր պահանջը հանվել է` 8 քառ.մ տարածքի կրճատում, վտանգավոր թափոնների պահպանման համար նախատեսված տարածքի պարտադիր պահանջը մեղմացվում է` և պահանջվում է վտանգավոր թափոնների պահպանման սենյակ կամ պահարան կամ արկղ, սանհանգույցի տարածքի` նախկինում 2 քառ. մետր չափի պարտադիր պահանջը հանվում է, իսկ մարզերի քաղաքային և գյուղական համայնքներում սանհանգույցի առկայության պարտադիր պահանջն է հանվում, եթե ներկայացվում է տեղեկանք լիազոր մարմնից` կենտրոնացված կոյուղու բացակայության մասին:
Նախատեսվում է դեղատների` դեղերի ստերիլիզացման սենյակ նախկինում 10 քառ. մետր, սենյակի պարտադիր պահանջի հանում, դեղատոմսերի ընդունման և պատրաստված դեղերի բացթողման բաժին` նախկինում 7 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, ասիստենտական սենյակ` նախկինում 8 քառ. մետր տարածքի չափի հանում, փաթեթավորման սենյակ լվացարանով` նախկինում 4 քառ. մետր տարածքի չափի հանում, ստերիլ դեղերի պատրաստման սենյակ` 10 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, ամանեղենի մանրէազերծման սենյակ` 6 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, պահեստ` 15 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, շշերի պահպանման սենյակ` 6 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, դեղափոշիների պահպանման սենյակ` 8 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, տնտեսական ապրանքների պահպանման սենյակ` 2 քառ. մետր սենյակի պարտադիր պահանջի հանում, սենյակների հագեցվածությունների կրճատում:
Կանաչ խաչի նշանի մասով՝ նախատեսվում են հստակեցումներ՝ կապված դրանց ստանդարտների, լուսավորության ռեժիմի և տեղադրման ձևի հետ: Ինչպես նաև ի բարօրություն նախկինում լիցենզավորված դեղատների, դեղատնային կրպակների, որոնց տարածքների հատակագծերը ուսումնասիրելիս, գերակշռող մասի մոտ հայտնաբերվել է չափսերի անհամապատասխանություն գործող կարգի հետ, կատարվող փոփոխությունները կնպաստեն դրանց հետագա աշխատանքային գործունեությանը:
Նախագծի հիմնական խնդիրը Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգի հեշտացումն ու պարզեցումն է: