| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-05-11 15:34
            9 տարի առաջ - 2016-05-11 15:34  
         
                
            Ջ.Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում այսօր տեղի են ունեցել ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների հավաստագրման քննությունները: Քննությունների մեկնարկին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ով շրջել է քննասենյակում, զրուցել տնօրենների հավակնորդների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին:
«Վստահ եմ, որ քննություններն անցկացվելու են հանգիստ մթնոլորտում: Առավել ևս` ներկաների մեծ մասը պրոֆեսիոնալներ են և տիրապետում են իրենց գործին»,- նշել է նախարարը` քննության մասնակիցներին մաղթելով հաջողություն:
Լրագրողների հետ զրույցում Լևոն Մկրտչյանը նշել է, որ առաջիկայում նախատեսվում է հնարավորինս պարզեցնել հավաստագրման քննությունների ընթացակարգը:
«Հավաստագրումը ճիշտ և կարևոր գործընթաց է, սակայն այն պետք է իրականացնել աննկատ, առանց քննական ավելորդ իրարանցման: Այդ պատճառով նախատեսվում է մշակել այնպիսի մեխանիզմ, համաձայն որի` այն տնօրենները, ովքեր մեկ անգամ անցել են հավաստագրում, թերևս հրավիրվեն միայն պարզապես զրույցի` կրթության ոլորտի հիմնախնդիրների, դպրոցին հուզող հարցերի շուրջ: Զրույցի ընթացքում պարզ կդառնա, որքանով է տնօրենը գիտակցում իր առաքելությունը, այն կլինի յուրօրինակ որակի հավաստում: Քննող հանձնաժողովի կազմում էլ պետք է անպայման ընդգրկենք հանրապետությունում հարգված մասնագետների: Քննություններին առաջին անգամ մասնակցող հավակնորդների համար էլ պետք է հնարավորինս պարզեցվի թեստային առաջադրանքը: Առհասարակ, հանրակրթության ոլորտում պետք է անել հնարավորը` բյուրոկրատական մոտեցումները վերացնելու համար: Բացի այդ, պետք է վերականգնենք հիմնական դպրոցը, մասնավորապես, կրկին ներմուծենք շարադրությունների, փոխադրությունների, բանավոր քննությունների ձևաչափը»,- նշել է նախարարը` ընդգծելով, որ վերոնշյալ բոլոր հարցերը կրթական բարեփոխումների ընդհանուր ծրագրում: