|
Փոխարժեքներ
07 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Այսօր կառավարության նիստում օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց երկակի նշանակության ապրանքների արտադրության և արտահանման վարչարարության պարզեցման վերաբերյալ:
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման գործում շատ կարևոր է ստեղծել նման արտադրանքի արտահանման և ներմուծման բարենպաստ թափանցիկ պայմաններ: Մեր կողմից իրականացվող ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների արտահանման և ներմուծման դեպքում գործող ընթացակարգերը հստակ և կանխատեսելի չեն տնտեսվարողների համար, ինչպես նաև ժամանակատար են»,- ասաց Կարեն Կարապետյանը` հավելելով, որ պարզեցնել վարչարարությւոնը և փաստաթղթաշրջանառությունը:
Նա հանձնարարեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին, կապի, տրանսպորտի և ՏՏ, պաշտպանության նախարարներին, ՊԵԿ նախագահին, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահին կառավարության աշխատակազմ ներկայացնել հստակ առաջարկություններ երկակի նշանակության ապրանքնեռրի արտահանման և ներմուծման դեպքում վարչարարության պարզեցման վերաբերյալ: