կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 20:25
Աշխարհ

Կալիֆոռնիայի սենատորը կոչ է արել ցույց տալ Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը

Կալիֆոռնիայի սենատորը կոչ է արել ցույց տալ Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը

Կալիֆոռնիա նահանգի սենատի անդամ Նենսի Սքինները պահանջել է Սպիտակ տնից  հրապարակել ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի ներգաղթային փաստաթղթերը, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով The Independent–ին։

Սենատորը այսպիսով իր բողոքն է արտահայտում Դոնալդ Թրամփի խիստ ներգաղթային միջոցառումների դեմ, նշում է Politico–ն։

«Թրամփի շրջապատից ոչ մեկը չի ներկայացրել որևէ փաստաթուղթ, որը պարզաբանում է հանգամանքները, նաև նրա (Մելանիա Թրամփի) մոտ օրինական կարգավիճակի առկայությունը», - շեշտել է նա։

Սքինները նաեւ հիշեցրել է, որ Թրամփը մինչեւ ընտրվելը խոստացել էր, որ իր կինը մինչեւ նախագահական ընտրություններ այս թեմայով մամուլի ասուլիս կտա, ինչը սակայն չի կատարվել։ Սպիտակ տանը հրաժարվել են մեկնաբանել սենատորի հայտարարությունը։