կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-31 11:07
Սպորտ

Ըմբշամարտ. տեղի ունեցավ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը

Ըմբշամարտ. տեղի ունեցավ Անդրանիկ Հարոյանի հուշամրցաշարը

Հունվարի 28-29-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում անցկացվեց  ՀՀ վաստակավոր մարզիչ Անդրանիկ Հարոյանի անվան առաջին հուշամրցաշարը, որին մասնակցեցին ՀՀ մարզերի ու Երևանի մինչև 23 տարեկան 88 ըմբիշներ։ Մեդալներ խաղարկվեցին 9 քաշային կարգերում։ Հուշամրցաշարն առանձահատուկ էր նրանով, որ դրա ընթացքում առաջին անգամ Հայաստանում կիրառվեցին UWW-ի միջազգային չափանիշներին համապատասխանող նոր ցուցատախտակներ, որոնք գործարկվեցին միջազգային ֆեդերացիայի՝ UWW-ի տրամադրած հատուկ ծրագրով: Ու քանի որ առջևում՝ մարտի 28-ից ապրիլի 2-ը, Հունգարիայում կայանալու է մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, դրա համար հուշամրցաշարի համար ընտրվել էր այսպիսի տարիքային շեմ։  

Անդրանիկ Հարոյանը բազմաթիվ տիտղոսակիր սաներ է ունեցել։ Նրանց թվում են ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ, մեծահասակների 1994թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արայիկ Բաղդադյանը, ինչպես նաև մինչև 23 տարեկանների 2015թ. Եվրոպայի չեմպիոն Վոլոդյա Ֆրանգուլյանը, ովքեր մեծ երախտագիտությամբ են հիշում իրենց մարզչին: Նրանք ներկա էին և մեծ ուշադրությամբ հետևում էին հուշամրցաշարի ընթացքին:

Ըստ քաշային կարգերի հուշամրցաշարի մրցանակակիր դարձան`

50 կգ ՝ 1․Սենիկ Սերոբյան 2․ Գոռ Միքայելյան 3․ Գրիգոր Բաղդասարյան

57 կգ ՝ 1․ Վազգեն Թևանյան 2․Խորեն Թեմուրյան 3․ Արսեն Հարությունյան 3․ Մխիթար Գրիգորյան 61 կգ ՝ 1․Ղազար Համբարձումյան 2․Նարեկ Դալաքյան 3․Հարություն Բարսեղյան 3․Սիրեկան Ավդալյան

65 կգ ՝ 1․ Գեղամ Գալստյան 2․Վարդգես Գալստյան 3․Գոռ Բարսեղյան, 3․ Գոռ Թորոսյան

70 կգ ՝ 1․Խաչատուր Պապիկյան 2․Վրեժ Քարամյան 3․ Արայիկ Գևորգյան 3․Արման Անդրիասյան

74 կգ ՝ 1․Անդրանիկ Գաբրիելյան 2․Հրայր Ալիխանյան 3․Արամ Ավագյան 3․Ֆրունզիկ Մնացյան

86կգ ՝ 1․Մհեր Մարկոսյան 2․ Արթուր Գալստյան 3․Մարզպետ Գալստյան

125 կգ ՝ 1․Հովհաննես Մաղաքյան 2․Տիգրան Կյուրեղյան 3․ Գոռ Գալոյան

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ երիտասարդական ընտրանու հավաքականի գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանը հայտնեց է, որ 9 քաշային կարգերից 6-ում հաղթողներ են դարձել հենց ՀՀ երիտասարդական ընտրանու անդամները: