կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-09 17:56
Սպորտ

Կայացել է Նորայր Շահվերդյանի անվան ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարը

Կայացել է Նորայր Շահվերդյանի անվան ըմբշամարտի 6-րդ հուշամրցաշարը

Հոկտեմբերի 5-6-ը Ջրվեժի թիվ 187 դպրոցի` Նորայր Շահվերդյանի անվան մարզադահլիճում կայացել է ազատ ոճի ըմբշամարտի պատանեկան առաջնությունը:

 

Արցախյան ազատամարտում զոհված ըմբիշ Նորայր Շահվերդյանի 6-րդ հուշամրցաշարին Հայաստանի տարբեր մարզերից  մասնակցել են 1998-2003թ. ծնված պատանի ըմբիշներ:

 

Մրցաշարի հաղթող են դարձել Ռաֆայել Հարությունյանը (26 կգ), Ժորա Խաչիկյանը (29 կգ), Էդիկ Ղարիբյանը (32 կգ), Աշոտ Շահբազյանը (35 կգ), Հարություն Մանուկյանը (38 կգ), Հովհաննես Մարտիրոսյանը (42 կգ), Գոռ Հակոբյանը (46 կգ), Դավիթ Գևորգյանը (53 կգ), Հովիկ Աղբալյանը (58 կգ), Էդմոնդ Ներկարարյանը (66 կգ) և Ժորիկ Խաչատրյանը (73 կգ):

 

Հաղթողները պարգևատրվել են մեդալներով և պատվոգրերով: