|
Փոխարժեքներ
09 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում:
Բանաձևով խորհրդարանը վերահաստատել է 2015 թվականի մայիսի 19-ի իր որոշումը, որը դատապարտում էր «հայերի նկատմամբ իրականացված ջարդերը և այլ բռնությունները»:
Դանիայի խորհրդարանը բանաձևն ընդունել է 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: