Փոխարժեքներ
18 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 392.34 |
EUR | ⚊ | € 427.93 |
RUB | ⚊ | ₽ 4.6774 |
GBP | ⚊ | £ 508.94 |
GEL | ⚊ | ₾ 141.48 |
Շվեդիայի եւ Դանիայի հայերը ցույցի ժամանակ կոչ արեցին Դանիայի քաղաքական ղեկավարությանն անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների համակարգված խախտումները կանխելու ուղղությամբ: Ցույցին ներկա էր նաեւ դանիական խորհրդարանի պատգամավոր Շյուրուր Սկոլեն, ինչպես նաեւ Mission10forty բարեգործական ընկերության նախագահ Քիմ Հարցները։
«Միասին մեծ Հայաստանի համար» շվեդական կազմակերպության նախագահ Էմմա Զաքարյանն իր խոսքում նշեց, որ «»Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական ձերբակալությունը, ինչպես նաև ռազմագերիների նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Եւ ավելացրեց, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող անօրինական դատավարությունները, խոշտանգումները և քաղաքական հետապնդումները հակասում են Ժնևի կոնվենցիաներին և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին: Ադրբեջանի այս գործողությունները պետական մակարդակով կազմակերպված բռնություններ և քաղաքական ճնշումներ են, որոնք ուղղված են հայ քաղաքական գործիչների և ռազմագերիների լռեցմանն ու հայ ժողովրդի՝ Արցախի համար մղված պայքարի ու անկախության նվաստացմանը:
Ցույցի մասնակիցները դանիական կառավարությանը ներկայացրեցին հետեւյալ պահանջները՝
1. Հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումները:
2. Պահանջել Ադրբեջանից անհապաղ ազատ արձակել Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարությանը եւ մյուս անօրինական ձերբակալված հայերին ու ռազմագերիներին:
3. Ստեղծել միջազգային հանձնաժողով՝ հայ բանտարկյալների նկատմամբ կիրառվող խոշտանգումների և անմարդկային վերաբերմունքի փաստերը պարզելու համար:
4. Ներդնել պատժամիջոցներ Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր մեղավոր են մարդու իրավունքների խախտումներում:
5. Աջակցել Միջազգային քրեական դատարանում (ICC) հայտ ներկայացնելուն՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար: