Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քանի որ հնչեց մտահոգություն, որ բարձրաստիճան պաշտոնյաները կարող են գալ և, օրինակ, այս նախագծի ընդունման ու դրա իրացման դեպքում սուտ տեղեկություն հայտնել, ուզում եմ տեղեկացնել, որ գործընկերներիս հետ մենք նախագիծ էինք դրել շրջանառության մեջ սուտը քրեականացնելու վերաբերյալ․ Ազգային ժողովում լսումների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Ազգային ժողովում այն դեռ չի քննարկվել, բայց կառավարությունից ստացել ենք դիրքորոշումը, որը շատ «խոստումնալից» և խորհրդանշական էր: Կառավարությունն ասել է, որ դեմ է այդ նախագծին, քանի որ դա կսահմանափակի խոսքի ազատությունը»,- ասաց պատգամավորը և, ի պատասխան ներկաների զարմացած արձագանքին, թե ինչ անհիմն դիրքորոշում է, ասաց. «Ամենայն լրջությամբ եմ հայտնում, զուտ ուզեցի տեղեկացնել»: