Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մամուլում լուրեր են շրջանառվում, թե, ՀՀԿ-ից բացի, ԵԿՄ-ից էլ հեռացողներ կլինեն, հատկապես` շրջանառվում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունը:
Yerkir.am-ի հետ զրույցում Ղուկասյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդ էլ պետք է երկրապահ լինի, եթե հայ զավակ է: «Բայց ես չգիտեմ` դուրս եկա՞ծ եմ, թե՞ ոչ, ես այսքան ժամանակ չեմ շփվում ոչ մի կառույցի հետ»,- ասաց նա:
Հարցին` նեղացած է, դրա համա՞ր չի շփվում, Ղուկասյանն արձագանքեց. «Ես ոչ մեկից նեղացած չեմ, ոչ էլ ինչ-որ խնդիր ունեմ, ուղղակի չեմ շփվում»:
Նա դեռ չգիտի` կմասնակցի՞ խորհրդարանական ընտրություններին, թե՞ ոչ: «Երբ որ ես իմ քաղաքական պլանները հստակեցրեցի, հստակ կհայտարարեմ, և բոլորն էլ կիմանան: Այս պահին որևէ քաղաքական ուժի կամ գործչի հետ ակտիվ բանակցություններ չեմ վարում, բայց հուսով եմ, որ կվարեմ»,- ասաց Ղուկասյանը:
Հարցին էլ` կա՞, այդուհանդերձ, նախընտրած ուժ, որի հետ կցանկանար գնալ ընտրությունների, պատասխանեց, որ կտեղեկացնի բանակցությունների ավարտից հետո:
Ղուկասյանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարծիք ունի մեր քաղաքական դաշտում կատարվող նախընտրական իրադարձությունների, հատկապես` այս «դաշինքամանիայի» մասին: «Այս քաղաքականությունը, որ ՀՀ-ում հիմա ստեղծված է, դա մի քաղաքական սարդոստայն է, և ընդհանրապես, հայ ժողովրդին հարիր չէ այս քաղաքականությունը, մենք ավելի լավ ազգ ենք, կարող էինք ավելի գեղեցիկ քաղաքականություն ստեղծել ՀՀ-ում: Ցավոք, շատ վատն է մեր քաղաքականությունը` ոչ միայն այսօրվա, այլ վերջին մի քանի տարիների»,- կարծիք հայտնեց նա:
Ստեղծված «քաղաքական սարդոստայնից» ելքը Ղուկասյանը տեսնում է հայ ժողովրդի խելացիության մեջ: «Հայ ժողովուրդը մշտական այնպիսի վատ վիճակների մեջ է եղել, մենք խելացի ազգ ենք և յուրաքանչյուր վատ դրությունից էլ միշտ ելք ունեցել ենք ու դուրս ենք եկել, այնպես որ` մեր տերը Աստված է, պետք է հանգիստ լինել»,- եզրափակեց նա: