կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-24 22:59
Աշխարհ

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը 27 ամուսիններից ապահարզան է. Չեխիայի ԱԳՆ

Եվրամիության կազմից Բրիտանիայի դուրս գալը 27 ամուսիններից ապահարզան է. Չեխիայի ԱԳՆ

Կառավարությունը կարող է սկսել «Բրեքսիթը» մինչեւ այս տարվա մարտի վերջ՝ չնայած այս հարցում խորհրդարանի համաձայնության ահրաժեշտության մասին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը որոշմանը։ Այս մասին Չեխիայի խորհրդարանի նիստում հայտարարել է արտգործնախարար Լյուբոմիր Զահորալեկը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

«Դա 27 ամուսիններից ապահարզան է, եւ նրանց մի մասը չափազանց զայրացած է», – նշել է նա ու հավելել.– «Ապահարզանը այնքան էլ վատ օրինակ չէ այս դեպքում։ Պատկերացրեք, որ որ ապահարզանի ընթացքում դուք պետք է մնաք ընկերներ, ինչ–որ համաձայնության հասնեք բարիդրացիական հարաբերությունների շուրջ եւ միաժամանակ բաժանվեք»։

 

«Ապահարզանից» հետո Եվրամիության եւ Մեծ Բրիտանիայի միջեւ ցանկացած համաձայնություն, ըստ նրա, ավելի վատն է լինելու, քան ներկայիս համաձայնագրային պարտավորություններն են։ Երկարատեւ եւ երկուստեք շահեկան հարաբերությունների համակարգի ստեղծումը երկար եւ բարդ գործընթաց է լինելու։

Չեխիայի արտգործնախարարը նաեւ հնարավոր չի համարել ավելի շահեկան, բացառիկ պայմաններով ԵՄ–Բրիտանիա համաձայնությունը։ «Բրեքսիթը» Եվրամիությունում շատերը դիտարկում են որպես Լոնդոնի կողմից դավաճանության դրսեւորում։

 «Մենք մտադիր չենք որեւէ երկրի ավելի շահեկան համաձայնագիր առաջարկել, քան գործում է Շվեյցարիայի եւ Նորվեգիայի հետ։ Եվրամիությունից դուրս գալը չպետք է շահեկան լինի»« – եզրափակել է նա։