Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի նահանգի վարչապետ ընտրված` Հայ Դատի հանձնախմբի անդամ Գլեդիս Բերեջիքլյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է այդ կապակցությամբ: Նա վստահեցրել է, որ անելու է ամեն ինչ՝ իր ներկայացրած ժողովրդի բարեկեցիկ կյանքն ապահովելու համար:
«Ես խորապես զգացված եմ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Մեր նահանգն ունի ամենաուժեղ տնտեսությունն ու գազամուղի ամենամեծ ենթակառուցվածքները: Իմ կառավարությունն ապահովելու է, որ յուրաքանչյուր համայնք ստանա իր արդար մասնաբաժինը:
Աշխատելու եմ օր ու գիշեր, որպեսզի 7.5 միլիոն մարդիկ, որոնց ներկայացնելու արտոնությունը ես այժմ ունեմ, ունենան հնարավոր ամենաորակյալ կյանքը:
Եվ, վերջապես, շնորհակալություն եմ հայտնում ընտանիքիս՝ ցուցաբերած սիրո և աջակցության համար: Առանց դրա ես չէի կարող հասնել այնտեղ, ուր այսօր եմ»,- գրել է Գլեդիսը: