|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.32 |
| EUR | ⚊ | € 439.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7914 |
| GBP | ⚊ | £ 505.74 |
| GEL | ⚊ | ₾ 139.77 |
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ անդամ, Ազգային մեծ ժողովի պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան և թվիթերյան էջերում գրառում է կատարել Մայրենի լեզվի օրվա կապակցությամբ: Բացի գրառումից, ԺԴԿ-ի տեսաուղերձում նա հայերենով է դիմել ունկնդիրներին. «Համառորեն մեր մայրենին պիտի խոսինք: Պիտի խոսինք հայերեն, համշիներեն, քրդերեն, արաբերեն, լազերեն: Պիտի խոսինք, պիտի կարդանք, պիտի մտածենք մեր մայրենիով»: Իսկ սոցցանցերում հրապարակել էր հետևալ ուղերձը.
«Մայրենին` խաղաղութիւն է։
Մայրենին` արդարութիւն է։
Մայրենին` համերաշխութիւն է, հաւասարութիւն։
Մայրենին ինքնութիւն է, պատիւդ է...
Զարգացո՛ւր մայրենի լեզուդ...»