կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 15:39
Տարածաշրջան

Թուրքիան խոչընդոտել է Կոլումբիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիան խոչընդոտել է Կոլումբիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Անկարայի համալսարանի  պրոֆեսոր Մեհմեթ Նեջաթի Քութլուն հայտարարել է, որ իրենց հաջողվել է  խոչընդոտել Կոլումբիայում Հայոց ցեղասպանության ճանաչմանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:

Թուրքական պետական Anadolu լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ 2016թ. ամռանը Կոլումբիայի խորհրդարանի կողմից ընդունված` Ցեղասպանության մասին բանաձևը թուրքական կողմի ջանքերով չեղարկվել է:

Քութլուի խոսքով՝ Լատինական Ամերիկայում 2009թ. հիմնված թուրքական LAMER կենտրոնն ակտիվ գործունեություն է ծավալել տարածաշրջանի երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչումը կանխելու նպատակով: Այդ նպատակով տարբեր երկրներում գիտաժողովներ կազմակերպող և Ցեղասպանությունը ժխտող հնարովի փաստարկներ տարածող թուրքական կենտրոնը մայիսին պատրաստվում է գիտաժողով կազմակերպել նաև Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում, որտեղ շուրջ 60.000 հայ կա: Հիմնականում Թուրքիայից գաղթած այս հայերը Բրազիլիայում զբաղեցնում են բարձրաստիճան ու կարևոր պաշտոններ:

Նշենք, որ Լատինական Ամերիակայի երկրներից Ուրուգվայը, Արգենտինան, Վենեսուելան, Չիլին, Բոլիվիան, Բրազիլիան և Պարագվայը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: