Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ըստ թուրքական իշխանամետ Sabah կայքի՝ Անկարան գաղտնի դիվանագիտական աշխատանքներ է վարում ԱՄՆ-ի հետ ապրիլի 24-ի նախօրեին, քանի որ անհանգստանում է Վաշինգտոնից ստացվող ազդանշաններից, որ նախագահ Ջո Բայդենն այդ օրը կարող է կիրառել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը:
Անցած շաբաթ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հանդիպել է ԱՄՆ նախագահի` անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հետ, որի ժամանակ ամերիկացի պաշտոնյային է ներկայացվել Թուրքիայի՝ 4 կետից բաղկացած տեսակետը.
1. Միջադեպը ցեղասպանություն որակելու համար իրավական հիմք չկա: Ըստ Քալընի՝ դա պահանջում է դատարանի որոշում, ինչպես դա եղել է Ռուանդայում և Սրեբրենիցայում:
2. «Ցեղասպանություն» տերմինը ներդրվել է 1948 թվականին:
3. Բայդենի կողմից «ցեղասպանություն» բառի կիրառումը խնդիրներ կստեղծի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում:
4.Կովկասում նոր գործընթացները սաբոտաժի կենթարկվեն. Քալընը նշել է, որ Կովկասում նոր կարգ է հաստատվում:
Ըստ կայքի՝ Քալընը փոխանցել է հետևյալ հաղորդագրությունը. «Մենք ասում ենք՝ «եկեք Հայաստանի հետ կարգավորենք (հարաբերությունները)։ Ասում ենք՝ «եթե նրանք ճիշտ քայլ անեն, նույնիսկ դռները կբացենք»։ Այսպիսի մի շրջանում, եթե դու կանգնեք ու «ցեղասպանություն» ասեք` կնշանակի, որ Կովկասում այս ամբողջ գործընթացը սաբոտաժի եք ենթարկում»։