կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-26 13:30
Տարածաշրջան

Թուրքական թերթերի արձագանքները Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքական թերթերի արձագանքները Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Ապրիլի 24-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր հայտարարության մեջ կիրառեց Հայոց ցեղասպանություն եզրույթը, թուրքական թերթերի բոլոր վերնագրերը կապված են Բայդենի այդ խոսքերի հետ։

Չմանրանալով, թե կոնկրետ ինչ են գրում թերթերը, քանի որ բոլորն էլ հակահայկական, կեղծ, թուրքական քարոզչական հնարքներն ու ժխտման քաղաքականությունն են վարում, ներկայացնենք միայն դրանց գլխագրերը։

Hürriyet. Մենք ամբողջությամբ հերքում ենք մեղադրանքները

Karar. Մեկ բառով՝ պոպուլիզմ

Cumhuriyet. Պատմական աղավաղում

Türkiye. Արտահայտությունները չեն փոխի պատմությունը

Milliyet. Բայդենը դավաճանեց պատմությանը

Akit. Դուք ինքներդ եք ցեղասպան

Akşam. Մենք չենք կոտրվի ստի առաջ

Yeni Şafak. Նա (Բայդենը) նախընտրեց թշնամանալ

Yeniçağ. ԱՄՆ նախագահ Բայդենի՝ Ցեղասպանության վերաբերյալ զրպարտանքները

Mili Gazete. Ցեղասպանը ասում է «ցեղասպանություն»

Sözcü. Մենք չենք խոնարհվի ստի կամ ճնշման առջև

Pencere. Ծաղկամանը ճաքել է (ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերությունների մասին)։