|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Կալիֆոռնիա նահանգից դեմոկրատ սենատոր Քամիլա Հարիսը, որը որոշել է 2020 թվականին առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում, բազմիցս հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչերով:
ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հարիսը պաշտպանում էր Հայոց ցեղասպանությանը վերաբերող օրինագծերն ընդունելու իրավունքը, ինչպես նաեւ Ցեղասպանությունը վերապրած` հայկական ծագմամբ ամերիկացիների ապահովագրական վճարներ ստանալու իրավունքը:
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը նաև հայտնում է, որ Հարիսը Հայաստանի և Ամերիկայի հարաբերություններին աջակցման կամ անկախ Արցախի ազատության, կարգավիճակի և անվտանգության իրավունքի մասին զեկույցով դեռևս հանդես չի եկել: