Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Առաջիկա օրերին, ՀՀ ԱԻ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հայկարամ Մխիթարյանի հանձնարարությամբ, նախարարության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հետազոտություններ և ուսումնասիրություններ կիրականացնի կարգադրագրեր ստացած 100-ից ավել բենզալցակայաններում, հետազոտությունները կմեկնարկեն Երևանում, այնուհետև՝ Գյումրի և Վանաձոր քաղաքներում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հանձնարարականով մեկնարկած հետազոտությունների արդյունքում կազմվել էին արձանագրություններ՝ հրդեհային անվտանգության կանոնները չկատարելու կամ խախտելու վերաբերյալ, որոշ դեպքերում էլ՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներին չհամապատասխանելու վերաբերյալ: Հրդեհային անվտանգության պահանջները խախտելու համար ժամանակավորապես դադարեցվել էր 3 բենզալցակայանի շահագործում:
Որոշում էր կայացվել վարչական վարույթները կասեցնել մինչև 2017 թ. հունվարի 15-ը՝ հաշվի առնելով այն, որ դրանք վերացնելու համար անհրաժեշտ է որոշակի ժամանակ: Խախտումներ ունեցող օբյեկտները ստացել էին կարգադրագրեր՝ կոնկրետ նշված թերություններով, և դրանց տրվել էր վերջնաժամկետ՝ բացթողումները վերացնելու համար:
Հիշեցնենք, որ բենզալցակայաններում արձանագրված հիմնական թերություններից էին.
Նշենք, որ ի պատասխան ԱԻ նախարարության տված կարգադրագրերի՝ արդեն որոշ տնտեսվարող սուբյեկտներ գրություն են ներկայացրել նախարարություն՝ արձանագրված թերությունները վերացնելու կապացությամբ:
ՏԿԱԻՆ