կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-19 12:50
Հասարակություն

Մարդկանց 30 տոկոսը նախանձ է. հետազոտություն

Մարդկանց 30 տոկոսը նախանձ է. հետազոտություն

Մադրիդի Կառլոս Երրորդի անվան համալսարանի հետազոտողները պարզել են, որ բոլոր մարդկանց, ըստ անձի տեսակի, կարելի է բաժանել չորս խմբի՝ նախանձողների, լավատեսների, հոռետեսների եւ դյուրահավատների: Ինչպես հայտնում է «Երկիր Մեդիա»-ն, այդ մասին խոսվում է Science Advances գիտական հանդեսում հրապարակված հոդվածում:

Գիտափորձի շրջանակներում գիտնականները 541 մարդու ստիպել են լուծումներ գտնել սոցիալական տարբեր իրավիճակներում: Ընդ որում՝ փորձարկվողները կարող էին որոշումներ ընդունել՝ ելնելով ինչպես սեփական շահերից, այնպես էլ ամբողջ խմբի շահերից: Այնուհետեւ որոշումներն ու դրանց հետեւանքները վերլուծության է ենթարկվել համակարգչային ալգորիթմի օգնությամբ:

Հետազոտության արդյունքների համաձայն՝ մարդկանց 90 տոկոսը տեղ է գտել առկա չորս կատեգորիաներում: Պարզվել է, որ նրանց 30 տոկոսը նախանձողներ են, մնացած 60 տոկոսը՝ լավատեսներ, հոռետեսներ եւ դյուրահավատներ (20-ական տոկոս յուրաքանչյուր կատեգորիայում): Փորձարկվողների մնացած 10 տոկոսին համակարգիչը չի կարողացել դասել կատեգորիաներից որեւէ մեկին:

Գիտնականները նշում են, որ անհատների խմբերի դասակարգման այսօրինակ եղանակն առաջին անգամ է կիրառվում մարդկանց նկատմամբ: