կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-13 21:50
Աշխարհ

Հնդիկ մաքսանենգից վեց հազար հազվագյուտ կրիա են առգրավել

Հնդիկ մաքսանենգից վեց հազար հազվագյուտ կրիա են առգրավել

Հնդկաստանի Ամետի քաղաքում ոստիկանները մաքսանենգների տանը 6430 կրիա են հայտնաբերել, հայտնում է UPI–ն։

Խուզարկման ժամանակ հայտնաբերված հսկայական տրիոնիքսները համարվում են հազվագյուտ տեսակ, որը անհետացման շեմին է։ Որոշ կենդանիներ քսակների մեջ էին փաթեթավորված, իսկ մյուսները պառկած էին գետնին։

Տանտերը մաքսանենգությամբ էր զբաղվում երկու հանցակիցների հետ, սակայն ոստիկաններին հաջողվել է կասկածյալներից միայն մեկին ձերբակալել, մյուս երկուսը թաքնվել են։

Մաքսանենգները,որպես կանոն, կրիաներին ուղարկում են Կալկուտա, այնտեղից էլ Հարավարեւելյան Ասիայի երկրներ, որտեղ նրանց օգտագործում են սննդի մեջ, դեղերի արտադրությունում։

Առգրավված կրիաներին ծրագրում են ազատ արձակել։